Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Ազգերի Լիգայի 3-րդ տուրի խաղում Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը (1:0):
«Արդյունքն արդարացնում է ամեն ինչ։ Ահա թե ինչպես է աշխատում պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Շվեյցարիան տանը չէր պարտվել պաշտոնական մրցաշարերում արդեն 8 տարի, ինչը կազմում է 23 հանդիպում։ Մենք գիտեինք, թե ինչպես պարտադրել մեր ֆուտբոլն այսօր։ Շվեյցարացիները բարձրակարգ թիմ ունեն, եկեք հիշենք վերջին Եվրոն և ինչպես այն դուրս եկավ աշխարհի առաջնություն»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ա լիգայի երկրորդ խմբում Իսպանիան վաստակել է 5 միավոր և 2-րդն է: Շվեյցարիան 3 տուրում կրած 3 պարտությամբ եզրափակում է քառյակը: