Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալու Գեդեշը մեկնաբանել է Ազգերի Լիգայի 3-րդ տուրի խաղում Չեխիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:0): Գոլերից մեկը խփեց Գեդեշը։
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Մենք գիտեինք, որ Չեխիայի հավաքականը փակ ֆուտբոլ է խաղալու և փորձում էինք օգտվել տարածությունից ու արագ տեղաշարժել գնդակը։ Մեզ դա հաջողվեց և 2 գոլ խփեցինք։
Ընդմիջումից հետո ցանկանում էինք մեծացնել առավելությունը, սակայն Չեխիայի հավաքականը դա թույլ չտվեց։ Այն թիմ է, որն ունի իր ուժերը: Մենք հույս ունեինք ավելի խոշոր հաշվով հաղթել, բայց ամեն դեպքում սա կարևոր հաղթանակ է»,- Գեդեշի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։