«Այաքսի» կիսապաշտպան Էնթոնին՝ անգլիական ակումբի դիտակետում

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Այաքսի» կիսապաշտպան Էնթոնիի ծառայություններով, հայտնում է GOAL Brasil-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա բրազիլացու ներկայացուցիչները արդեն բանայցում են ակումբի հետ։

Նշվում է, որ պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն եվրո։

Հարձակվողի ապագան կարող է որոշվել մոտ օրերս։

Անցած մրցաշրջանում Էնթոնին «Այաքսի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսապաշտպանի պայմանագիրը հոլանդական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։