Եղիշե Մելիքյանը՝ VBet ՀՊԼ-ի՝ մայիս ամսվա լավագույն մարզիչ

VBet Հայաստանի Պրեմիեր Լիգայի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ մրցաշարի՝ մայիս ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկը» գլխավորող Եղիշե Մելիքյանը:

Երևանյան ակումբը նախորդ ամսում 42-ամյա մասնագետի հետ անցկացրել է 5 հանդիպում, տարել 3 հաղթանակ և 2 անգամ խաղացել ոչ-ոքի, իսկ թիմը մրցաշրջանի արդյունքով դարձել է չեմպիոն:

«Փյունիկի» գլխավոր մարզիչն այս մրցանակին արժանանում է 6-րդ ամիսն անընդմեջ: