Չորեքշաբթի օրը՝ հունիսի 8-ին, Բելգիայի հավաքականն Ազգերի Լիգայի խաղում ջախջախեց Լեհաստանի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց բելգիացիների հաղթանակով՝ 6։1 հաշվով։
Լեհաստանի հավաքականի համար սա ամենախոշոր հաշվով պարտությունն է վերջին 12 տարվա ընթացքում։ 2010 թվականի հունիսին լեհերն ընկերական խաղում զիջել էին Իսպանիային՝ 0:6։
Բելգիայի հավաքականի համար այս հաղթանակն ամենախոշորն էր 2021 թվականի մարտից ի վեր, երբ ԱԱ-2022-ի որակավորման խաղում բելգիացիները ջախջախեցին Բելառուսին (8:0):