Պաշտոնական. Ջենարո Գատուզոն գլխավորեց իսպանական ակումբը

«Վալենսիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է Ջենարո Գատուզոյին՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 44-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր կկնքի՝ մրցաշրջանում 3 մլն եվրո աշխատավարձով։

Մինչ այս իտալացի մարզիչը գլխավորել է «Միլանը» և «Նապոլին»:

Ավարտված մրցաշրջանում «Վալենսիան» զբաղեցրեց Իսպանիայի առաջնության 9-րդ հորիզոնականը, թիմը մարզում էր Խոսե Բորդալասը։