Հայտնի է, թե որքան գումար է նախապատրաստել ՊՍԺ-ն ամառային տրանսֆերային պատուհանի համար

L’Equipe պարբերականը հայտնում է, որ ՊՍԺ-ն 80 միլիոն եվրո կծախսի առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ թիմի տրանսֆերային բյուջեն կմեծանա, եթե փարիզյան ակումբին հաջողվի վաճառել որոշ ֆուտբոլիստների:

2021/2022 մրցաշրջանում ՊՍԺ-ն հաղթել է ներքին առաջնությունում: