Պաշտոնական. Արման Հովհաննիսյանը` «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արման Հովհաննիսյանը վերադարձավ «Արարատ-Արմենիա»՝ տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հովանիսյանն «Արարատ-Արմենիայի» կազմում արդեն խաղացել է 2018/19 մրցաշրջանում ու դարձել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող:

Հայաստանի ազգային հավաքականում Արման Հովհաննիսյանն անցկացրել է 10 հանդիպում: