Դե Բրույնեն ընդգրկվել է Բելգիայի ընտրանու լավագույն ռմբարկուների տասնյակում

Չորեքշաբթի օրը՝ հունիսի 10-ին, Բելգիայի հավաքականն Ազգերի Լիգայի խաղում ջախջախեց Լեհաստանին։ Հանդիպումն ավարտվել է բելգիացիների հաղթանակով՝ 6։1 հաշվով։

Բելգիացիների գոլերից մեկը խփեց Կևին դե Բրույնեն։ Դա նրա 24-րդ գոլն էր ազգային հավաքականի կազմում։ Այսպիսով, կիսապաշտպանն ընդգրկվել է ազգային հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում։ Նա 8-րդ հորիզոնականը կիսում է Միշի Բատշուայիի և Վեսլի Սոնկի հետ:

Ռոմելու Լուկակուն 68 գոլով առաջատարն է։ Նրան հաջորդում են Էդեն Ազարը (33), Բեռնար Վուրհոֆը (30), Փոլ Վան Հիմստը (30), Մարկ Ուիլմոտսը (29), Ժոզեֆ Մերմանսը (28) և Ռոբերտ դե Վենը (26):