«Ատլետիկոյի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան խոսել է թիմի հարձակվող Ալվարո Մորատայի ապագայի մասին, ով 2020 թվականից վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում»։
«Արդյոք կարո՞ղ է Մորատան մնալ «Յուվենտուսում»: Ամեն ինչ հնարավոր է: Պարզապես պետք է ցանկանալ: Նրա ապագան կախված կլինի այն բանից, թե «Յուվենտուսը» որքանով է հետաքրքրված Ալվարոյին թիմում պահելու հարցում»,- ասել է Բերտան Sportitalia-ին։
29-ամյա իսպանացու վարձակալության պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է այս ամռանը, մինչդեռ նա «Ատլետիկոյի» հետ 1 տարվա համաձայնագիր ունի: