ՊՍԺ-ն պատրաստվում է բաժանվել թիմի ֆուտբոլիստից

ՊՍԺ-ն պատրաստվում է այս ամռանը բաժանվել հարձակվող Մաուրո Իկարդիից:

Ինչպես հայտնում է Le Parisien-ը՝ փարիզյան ակումբի ղեկավարությունն այլևս հույսեր չի կապում արգենտինացու հետ, քանի որ հիասթափված է հարձակվողի ռմբարկուական որակներից։

Ավելի վաղ 29-ամյա ֆուտբոլիստը հայտնել էր, որ չի ծրագրում հեռանալ ՊՍԺ-ից մինչև պայմանագրի ավարտը։ Նրա համաձայնագրի ժամկետն ակումբի հետ լրանում է 2024 թվականի հունիսին։