Յուրգեն Կլոպը հավանություն է տվել Սադիո Մանեի՝ «Բավարիա» տրանսֆերին

«Լիվերպուլը» և «Բավարիան» մոտ են հարձակվող Սադիո Մանեի տեղափոխության վերաբերյալ համաձայնության գալուն, հայտնում է Bild-ը։

Նշվում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համաձայնել է ֆուտբոլիստի տրանսֆերին։ Նոր բանակցությունների արդյունքում մյունխենցիները պահանջվող գումարը 50-ից իջեցրել են 45 միլիոն եվրոյի։

Առաջիկա օրերին «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը մտադիր է բանակցություններ վարելու նպատակով մեկնել Լիվերպուլ, որին ներկա կլինի նաև մյունխենյան ակումբի նախագահ Օլիվեր Կանը: