Հարձակվող Ալեքսանդր Լակազետը հինգշաբթի օրը՝ հունիսի 9-ին, առավոտյան կներկայացվի որպես ֆրանսիական «Լիոնի» նորեկ, հայտնում է RMC-ն։
Անցած շաբաթ «Արսենալը» հայտարարեց Լակազետի հեռանալու մասին պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։
Նախորդ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 36 խաղի՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: