«Յուվենտուսը» շուտով կհայտարարի Պոլ Պոգբայի տրանսֆերի մասին

Առաջիկա օրերին «Յուվենտուսը» կարող է հայտարարել կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխության մասին։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան՝ թուրինյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի համար պատրաստում է 10 համարի խաղաշապիկը:

Ըստ աղբյուրի՝ Պոգբայի աշխատավարձը «Յուվենտուսում» կկազմի տարեկան 8 միլիոն եվրո + 2 միլիոն՝ որպես բոնուս։

Ավելի վաղ «Ծեր սինյորան» բանավոր երաշխիքներ էր ստացել 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Պոգբան նախկինում «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին: