Վինգեր Անխել դի Մարիան, ով շուտով ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ՊՍԺ-ից, բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ, հայտնում է Goal-ը։
34-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբին պայման է ներկայացրել. նա պատրաստ է պայմանագիր կնքել՝ նախատեսված միայն մեկ մրցաշրջանի համար, որպեսզի հետո վերադառնա Արգենտինա։ Վինգերի աշխատավարձը կարող է կազմել մոտ 8 միլիոն եվրո։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ արգենտինացու ծառայություններով նաև հետաքրքրված է «Բարսելոնան»: