Պաշտոնական. «Լիվերպուլը» նոր պայմանագիր կնքեց Ջեյմս Միլների հետ

Կիսապաշտպան Ջեյմս Միլները երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ։

Ինչպես հայտնում է մերսիսայդյան ակումբի մամուլի ծառայությունը՝ նոր համաձայնագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։

36-ամյա անգլիացու նախորդ պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում էր 2022 թվականի հունիսի վերջին։

Հավելենք, որ Միլները «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից։