Զաքարիա Սանոգոն հեռացել է «Արարատ-Արմենիայից»

Վինգեր Զաքարիա Սանոգոյի և «Արարատ-Արմենիայի» միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել համաձայնագրի ժամկետը: Սանոգոն թիմին միացել է 2019 թվականի հուլիսին: «Արարատ-Արմենիայի» կազմում վինգերն անցկացրել է 92 խաղ, խփել 7 գոլ, կատարել 16-գոլային փոխանցում և 1-անգամ դարձել Հայաստանի Առաջնության չեմպիոն:

Ակումբը շնորհակալություն է հայտնել Սանոգոին և մաղթել նրան հաջողություն: