Սերոբ Գրիգորյանը դիմել է «Փյունիկի» երկրպագուներին

«Փյունիկի» պաշտպան Սերոբ Գրիգորյանը խոսել է երևանյան ակումբից հեռանալու մասին:

««Փյունիկ» ՖԱ-ի սիրելի երկրպագուներ, եկավ ժամանակը, որ պետք է հրաժեշտ տամ ձեզ։ Ակումբում անցկացրել եմ 6,5 տարի և այս ամբողջ ընթացքում ներդրել եմ ողջ ուժերս թիմի հաջողության համար։

Ինձ համար հատկապես հիշարժան էր 2018 թվականը, երբ «Փյունիկի» հետ միասին հայկական թիմերից առաջինը դուրս եկանք եվրագավաթների խաղարկության երրորդ փուլ։

Ուրախ եմ նաև, որ նախորդ մրցաշրջանում թիմի կազմում առաջին անգամ հռչակվեցի Հայաստանի չեմպիոն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահ՝ պարոն Սողոմոնյանին, մարզչական շտաբին և ակումբի բոլոր աշխատակիցներին։

Ի սրտե հաջողություն եմ մաղթում «Փյունիկին»»,- Գրիգորյանի խոսքերն է մեջբերում երևանյան ակումբի պաշտոնական կայքը: