Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման արձագանքել է ՊՍԺ-ի ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի վերջին խոսքերին, ով ասել է, որ 2021/22 մրցաշրջանի արդյունքով հենց ֆրանսիացին պետք է ստանա «Ոսկե գնդակը»։
«Այո՛, ես լսել եմ, թե ինչ է ասել Մեսսին: Այդ մակարդակի ֆուտբոլիստի նման խոսքերն ինձ մոտիվացիա են հաղորդում բարելավելու իմ խաղը»,- ասել է Բենզեման ESPN-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, Լա Լիգայում և նվաճել Իսպանիայի Սուպերգավաթը: