«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մոտ է բրազիլական «Ֆլամենգո» տեղափոխվելուն։
Լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում տեղեկացնում է, որ չիլիացի ֆուտբոլիստը մոտ օրերս կլքի միլանյան ակումբը և 2 տարվա պայմանագիր կկնքի «Ֆլամենգոյի» հետ։ Կողմերն արդեն սկսել են բանակցել համաձայնագրի պայմանների շուրջ։
Նախորդ մրցաշրջանում Վիդալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ «Ինտերում» 35-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս 2020 թվականից: