Ֆրենկի դե Յոնգը մոտ է «Բարսելոնան» լքելուն

«Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ են Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի հարցում համաձայնության հասնելուն։

Ակումբների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հոլանդացու տրանսֆերը 80 մլն եվրո կարժենա։

25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի անձնական ցանկությունն է:

Կիսապաշտպանը ցանկանում էր մնալ «Բարսելոնայում», սակայն կարող է մտափոխվել: Տրանսֆերը կախված է ֆուտբոլիստի որոշումից։