Ֆրենկի դե Յոնգ. «Հավաքականի խաղաոճն ինձ ավելի է համապատասխանում, քան «Բարսայինը»»

«Բարսելոնայի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը նշել է, որ ազգային թիմի կազմում իրեն ավելի հարմարավետ է զգում խաղադաշտում։ «Նարնջագույնները» նախօրեին Ազգերի Լիգայի խաղում 4։1 հաշվով հաղթեց Բելգիայի ընտրանուն։

«Ես այստեղ բացարձակապես այլ կերպ եմ խաղում, քան «Բարսայում»: Ինձ թվում է, որ դա ինձ ավելի է համապատասխանում»,- Դե Յոնգի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդին»: Ըստ ԶԼՄ-ների՝ Դե Յոնգը «ՄՅու»-ի նոր գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի գլխավոր տրանսֆերային նպատակներից է: