«Ասթոն Վիլան» գնել է «Ռոմայի» դարպասապահի տրանսֆերը

«Ասթոն Վիլան» հայտարարել է «Ռոմայի» դարպասապահ Ռոբին Ուլսենի տրանսֆերը ձեռք բերելու մասին։

Գործարքի դետալներն ու անգլիական ակումբի հետ Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

32-ամյա դարպասապահը 2022 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվեց բիրմինգհեմյան ակումբ և միայն 1 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ (2:3):