Հինգշաբթի օրը՝ հունիսի 2-ին, Սևիլիայի «Բենիտո Վիլամարին» մարզադաշտում կայացավ Ազգերի Լիգայի 1-ին տուրի Իսպանիա – Պորտուգալիա հանդիպումը։ Այս ախղն ավարտվեց 1:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացել է հարձակվող Ալվարո Մորատան։ Նրա համար այդ գոլը 26-րդն էր ազգային թիմի կազմում անցկացրած 53 խաղում։ Այս ցուցանիշով Մորատան հավասարվեց Էմիլիո Բուտրագենոյին, ով իր 26 գոլերը խփել է 69 խաղում։ Նրանք այժմ կիսում են «Կարմիր ֆուրիայի» պատմության լավագույն ռմբարկուների ցանկի 7-րդ տեղը։
Մորատայի հաջորդ թիրախը Ֆերնանդո Մորիենտեսն է, ով իր ակտիվում ունի 27 գոլ։ Խփած 61 գոլով ռեկորդակիրը Դավիդ Վիլյան է։