Կայացել են կանանց Եվրոպայի Մ-17 և Մ-19 առաջնությունների վիճակահանությունները, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվել է B1 խմբում, որտեղ կմրցի Բելառուսի, Վրաստանի և Լյուքսեմբուրգի ընտրանիների հետ։ Հանդիպումները կկայանան Լյուքսեմբուրգում՝ հոկտեմբերի 4-ին, 7-ին և 10-ին։
Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է B2 խմբում և կմրցի Ռումինիայի, Լատվիայի և Ալբանիայի ընտրանիների հետ։ Հյուրընկալող երկիրը Ալբանիան է։ Հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 5-ին, 8-ին և 11-ին։