«Միլանը» և «Ռոման» ծրագրում են փոխանակվել ֆուտբոլիստներով

Իտալիայի նորահռչակ չեմպիոն «Միլանը»  հետաքրքրված է «Ռոմայի» 22-ամյա կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի ծառայություններով՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Լրատվականի հաղորդմամբ՝ «Միլանը» պատրաստ է Ձանիոլոյի տրանսֆերի դիմաց առաջարկել բելգիացի վինգեր Ալեքսիս Սալեմակերսին և վճարել 25 միլիոն եվրո հավելավճար:

Ձանիոլոն Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում 28 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Սալեմակերսն անցկացրած 36 խաղում խփել է 1 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: