«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Սքոթ Կարսոնը հաջորդ մրցաշրջանում կմնա ներկայիս թիմում, տեղեկացնում է լրագրող Մայք Մինին։ 36-ամյա ֆուտբոլիստը շուտով կերկարաձգի պայմանագիրը անգլիական ակումբի հետ։
Կարսոնը Պեպ Գվարդիոլայի երրորդ ընտրությունն է դարպասապահի դիրքում՝ բրազիլացի Էդերսոնից և ամերիկացի Զաք Ստեֆենից հետո։ Ընդհանուր առմամբ 36-ամյա ֆուտբոլիստը միայն մեկ խաղ է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում Պրեմիեր Լիգայում. այնժամ նա 3 գոլ էր բաց թողել «Նյուքասլի» դեմ հանդիպմանը (4:3):
Նշենք, որ Կարսոնը «Մանչեսթեր Սիթիի» միակ ֆուտբոլիստն է, ով նախկինում հաղթել է Չեմպիոնների Լիգայում։ Անգլիացին այդ տիտղոսը նվաճել է «Լիվերպուլի» հետ 2005 թվականին։