«Ատլետիկոյին» չի գոհացրել Ալվարո Մորատայի վերաբերյալ «Յուվենտուսի» առաջարկը

«Յուվենտուսը» փորձում է Մադրիդի «Ատլետիկոյից» ցածր գնով գնել հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

Վերջին 2 մրցաշրջանները 29-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է թուրինյան թիմում։ Կողմերի միջև կնքված համաձայնագրում նշված էր հարձակվողի տրանսֆերը 35 միլիոն եվրոյով գնելու օպցիա: Սակայն «Ծեր սինյորան» պատրաստ չէ այդքան թանկ վճարել։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Յուվեն» «Ատլետիկոյին» առաջարկել է 20 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել։ Կողմերը կշարունակեն բանակցությունները։

Ավարտված մրցաշրջանում իսպանացին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։