Մոսկվայի «Սպարտակը» նվաճեց Ռուսաստանի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Դինամոյին»

Ռուսաստանի գավաթի 2021/22 խաղարկության եզրափակիչում «Սպարտակը» հաղթեց «Դինամոյին»։ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով:

10-րդ րոպեին Ալեքսանդր Սոբոլևն առաջ մղեց «Սպարտակին»: «Դինամոյին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը 55-րդ րոպեին. աչքի ընկավ Արսեն Զախարյանը։ Հաղթական գոլի հեղինակ դարձավ Քուինսի Պրոմեսը՝ 72-րդ րոպեին։ Լրացուցիչ ժամանակում «Դինամոն» 11-մետրանոցի իրավունք վաստակեց, սակայն Դանիիլ Ֆոմինը շեղ հարվածեց:

Այսպիսով, «Սպարտակը» Պաոլո Վանոլիի գլխավորությամբ դարձավ Ռուսաստանի գավաթակիր՝ նվաճելով 2017 թվականից ի վեր ակումբի առաջին տիտղոսը։