«Ռոմայի» սեփականատերը ցանկանում է շնորհակալություն հայտնել Մոուրինյոյին՝ պայմանագիր կնքելով աստղային հարձակվողի հետ

«Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինը ցանկանում է շնորհակալություն հայտնել «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին Կոնֆերենցիաների Լիգայում հաղթելու համար։ Այս մասին հաղորդում է Il Messaggero-ն:

Որպես նվեր՝ ամերիկացի միլիարդատերը ցանկանում է աստղային հարձակվողի հրավիրել հռոմեական ակումբ։ Թեկնածուների շրջանում Ֆրիդկինը դիտարկում է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին և արգենտինացի Պաուլո Դիբալային։

Ավարտվող մրցաշրջանում 37-ամյա Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 24 գոլ է խփել, իսկ 28-ամյա Դիբալան «Յուվենտուսի» կազմում աչքի է ընկել 15 անգամ: