Մաուրո Իկարդին կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է իտալական 2 ակումբի հետաքրքրության կենտրոնում։ Խոսքը «Նապոլիի» ու «Լացիոյի» մասին է։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է լրագրող Էկրեմ Կոնուրը։

29-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Նրա տրանսֆերը գնահատվում է 28 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Իկարդին բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։ Արգենտինացու պայմանագրի ժամկետը Ֆրանսիայի գործող չեմպիոնների հետ ավարտվում է 2024 թվականին։