Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ «Ռեալը» ՉԼ-ի եզրափակչում հաղթելու ավելի մեծ շանսեր ունի

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի Չեմպիոնների Լիգայի «Լիվերպուլ» – «Ռեալ» եզրափակիչ խաղից։ Հանդիպումը կայանալու է այսօր։

«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե թիմերն ինչ ձևով կմոտենան եզրափակչին։ Մադրիդի «Ռեալը» եզրափակչին նախապատրաստվելու հարցում ավելի քիչ սթրես ունի, նրանք կարողացան ավելի լավ տնօրինել իրենց ժամանակը։ Իսկ ահա «Լիվերպուլը» խաղաց Անգլիայի գավաթի եզրափակչում, Պրեմիեր Լիգայում էլ պայքարեց մինչև վերջին պահը: Մերսիսայդցիները թիմում ունեն ֆուտբոլիստներ, որոնց սթրեսի մակարդակը շատ բարձր է:

«Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչի փորձի և էներգիայի տեսանկյունից առավելություն ունի: «Ռեալն» այս դիմակայության ֆավորիտն է»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Marca-ն: