«Խիմկին» մնում է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում: Դա պայմանավորված է ՌՊԼ-ի անցումային պատասխան խաղում «ԲՄԱ-Խաբարովսկի» նկատմամբ թիմի տարած հաղթանակով։
Առաջին հանդիպմանը Խիմկիի թիմը պարտվել էր (0:1), իսկ պատասխան խաղում ջախջախեց մրցակցին (3:0): Արդեն առաջին խաղակեսից հետո «Խիմկին» առջևում էր 2 գնդակի տարբերությամբ։ Մեկական անգամ աչքի էին ընկել Դենիս Գլուշակովն ու Ռեզիուան Միրզովը։
Երկրորդ խաղակեսում Ալեքսանդր Դոլգովը հաշիվը դարձրեց 3:0: Այսպիսով, «Խիմկին» պահպանեց իր գրանցումը ՌՊԼ-ում, իսկ «ԲՄԱ-Խաբարովսկը» մնում է ՖՆԼ-ում: