Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է այն մասին, որ Կիլիան Մբապպեն որոշել է մնալ ՊՍԺ-ում։
«Դա շատ լավ է ֆրանսիական ֆուտբոլի համար: Դա կարող է միայն լավ նորություն լինել ֆրանսիացու համար: Լիգան շարունակում է զարգանալ, երբ այսպիսի ֆուտբոլիստները մնում են: ՊՍԺ-ի նպատակը նույնն է, ինչ մեծ ակումբների դեպքում՝ հաղթել Չեմպիոնների Լիգայում:
Երևի պարտադիր չէ արտերկիր մեկնել բարձունքների հասնելու համար,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր էր կնքել՝ նախատեսված մինչև 2025 թվականի ամառ։