«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ անձնական պայմանագրի շուրջ։ Սակայն ակումբները դեռևս համաձայնության չեն եկել տրանսֆերի գումարի հարցում, հայտնում է Marca-ն։
Կատալոնացիները պատրաստ չեն մեծ գումարներ վճարել մի ֆուտբոլիստի համար, ում պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց։
Անձամբ Ալոնսոն արդեն հաստատապես որոշել է, որ ցանկանում է վերադառնալ Իսպանիա, որտեղ նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։
2021/22 մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստն «ազնվականների» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։