«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագայի մասին:
«Ֆրենկին կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար, սակայն պահանջված է, նաև տրանսֆերային շուկայում:
Մենք նրա տրանսֆերը վաճառելու առաջարկներ ենք ստացել, բայց ցանկանում ենք, որ նա մնա մեզ հետ»,- Լապորտայի խոսքն է մեջբերում իսպանական Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր ֆրանսիական ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի»՝ նիդեռլանդցի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրության մասին։