Մաուրիսիո Պոչետինոն կարող է մնալ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով ավելի վաղ հաղորդվում էր, որ մոտ է պաշտոնանկությանը, կարող է մնալ թիմում՝ Կիլիան Մբապպեի աջակցության շնորհիվ, հայտնում է L’Équipe-ը:

ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգումից հետո Մբապպեն ասել է, որ հիանալի փոխհարաբերություններ ունի արգենտինացի մասնագետի հետ, ինչը կարող է ազդանշան լինել փարիզյան ակումբի ղեկավարության համար։ Ինչպես ավելի վաղ նշել էին ԶԼՄ-ները՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու պայմաններից մեկն այն էր, որ ղեկավարությունը պետք է հաշվի առնի 23-ամյա ֆուտբոլիստի կարծիքը թիմում կարևոր կադրային նշանակումների ժամանակ։

2021/22 մրցաշրջանում ՊՍԺ-ն Պոչետինոյի գլխավորությամբ հաղթեց Ֆրանսիայի առաջնությունում, սակայն 1/8 եզրափակչում դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից: