Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է Իսպանիայի Լա Լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ 32 հանդիպումներում 34-ամյա Կարիմը դարձել է 27 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» հռչակվեց Իսպանիայի չեմպիոն՝ վաստակելով 86 միավոր։ «Սերուցքայինները» 13 միավորով գերազանցեցին ամենամոտ հետապնդողին՝ «Բարսելոնային»: