Կիլիան Մբապպեն խնդրել է փարիզյան ակումբին ձեռք բերել երկու ֆուտբոլիստի տրանսֆեր

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն դիմել է փարիզյան ակումբի ղեկավարներին՝ հաջորդ տրանսֆերային պատուհանում երկու ֆուտբոլիստների գնելու խնդրանքով։

Կիլիանը ցանկանում է, որ «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին և «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն միանան ՊՍԺ-ին, հայտնում է Bild-ը:

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Դեմբելեի գործակալի հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Տչուամենին արդեն համաձայնել է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։