«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Կոնֆերենցիաների Լիգայի «Ֆեյենորդի» դեմ եզրափակիչ խաղին՝ հայտնում է իտալական Corriere dello Sport պարբերականը:
Հայ ֆուտբոլիստը առաջիկա օրերին կվերադառնա «Ռոմայի» ընդհանուր խումբ և կփորձի օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել մինչև եզրափակիչ հանդիպումը:
Ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել էր, որ Հենրիխը դեռևս ոչ մի մարզում չի անցկացրել ընդհանուր խմբում և ֆուտբոլիստի՝ եզրափակիչին մասնակցությունը քիչ հավանական է:
Հիշեցնենք՝ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի «Ռոմա» – «Ֆեյենորդ» եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 25-ին: