Ունայ Էմերին քննադատել է Կիլիան Մբապպեին

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին արձագանքել է հարձակվող Կիլիան Մբապպեի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգմանը։

Ֆրանսիացու և փարիզցիների միջև նոր համաձայնագիրը հաշվարկված է մինչեւ 2025 թվականը։

«Սա ֆուտբոլիստի անձնական որոշումն է, բայց այն շատ ուշ է կայացվել։ Ես գնահատում եմ Կիլիանին և հարգում եմ նրա որոշումը, բայց այս անգամ նա սխալ վարվեց: Սա վնասում է ֆուտբոլին»,- ասել է Էմերին։