Գաբրիել Ժեզուշ. «Ես իմ ցանկության մասին արդեն հայտնել եմ «Ման. Սիթիի» ղեկավարությանը»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշը դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը և դեռ չի երկարաձգվել։

«Իմ ապագան դեռևս անորոշ է: Ես արդեն իմ ցանկության մասին հայտնել եմ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը և իմ գործակալին։ Ես շատ հստակ պատկերացում ունեմ այն ​​մասին, թե ինչ եմ ցանկանում»,- Ժեզուշի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալն» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում բրազիլացու նկատմամբ։ Մանչեսթերյան ակումբը նախատեսում է 25-ամյա ռմբարկուի տրանսֆերի վաճառքից ստանալ 50-60 մլն եվրո։