Հայտնի է՝ ինչու է Կիլիան Մբապպեն հրաժարվել տեղափոխվել «Ռեալ»

Հայտնի է դարձել, թե ինչու է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հրաժարվել «Ռեալ» տեղափոխությունից և երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։

Ibai Llanos-ի համաձայն՝ ֆրանսիացին մտավախություն է ունեցել, որ «Ռեալին» կհեռացնեն Չեմպիոնների Լիգայից։ Հիշեցնենք, որ նման պատժամիջոցները կարող են սահմանվել «արքայական ակումբի» նկատմամբ՝ կապված նախորդ տարի Սուպերլիգայի մրցաշարի ստեղծման հետ։

2021/22 մրցաշրջանում 23-ամյա Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 39 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ: Նրա նոր պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։