Հայտնի է, թե ինչու Պոլ Պոգբան չի տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բանակցություններ է վարել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխոիթյան շուրջ։

Ինչպես հայտնում է The Times-ը, կիսապաշտպանը համաձայնեցրել էր անձնական պայմանագրի պայմանները և կարող էր նոր թիմին միանալ ազատ գործակալի կարգավիճակով։

Սակայն ֆրանսիացին ի վերջո մտափոխվել է՝ մտածելով, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները անտանելի կդարձնեն իր կյանքը Մանչեսթերում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» մտադիր է թիմ հրավիրել Պոգբային։