«Թոթենհեմը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին հույս չի դնում 26-ամյա ֆրանսիացու վրա։
Անգլիական ակումբը պատրաստ է պաշտպանի տրանսֆերի դիմաց 15 միլիոն վճարել:
2021/22 մրցաշրջանում Կլեմանը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 26 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում։
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։