«Ինտերը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին

«Ինտերի» ղեկավարությունը գոհ է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի աշխատանքից։

Ակումբը բանակցություններ է վարում մասնագետի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղությամբ, գրում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել Ինձագիի հետ, որը հաշվարկված կլինի մինչև 2024 թվականի ամառը։

Բացի այդ միլանյան ակումբը պատրաստ է մարզչի աշխատավարձը 4,2 միլիոն եվրոյից հասցնել 5,3 միլիոնի։

«Ինտերը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է՝ առաջատար «Միլանին» զիջելով 2 միավոր: