Պաշտոնական. «Բենֆիկան» նոր գլխավոր մարզիչ ունի (լուսանկար)

«Բենֆիկան» հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Ռոջեր Շմիդտին նշանակելու մասին։

Լիսաբոնյան ակումբի և 55-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Շմիդտի գլխավորած վերջին թիմը ՊՍՎ-ն էր, որի հետ նա նվաճեց Հոլանդիայի առաջնության արծաթե մեդալը 2021/22 մրցաշրջանում։

Պորտուգալիայի առաջնությունում «Բենֆիկան» զբաղեցրել է 2-րդ տեղը՝ չեմպիոն «Պորտուին» զիջելով 17 միավորով:

https://twitter.com/SLBenfica/status/1526966575185768450?cxt=HHwWhMC9ndGA8LAqAAAA