Լեո Մեսսին հաջորդ տարի կփոխի ակումբային գրանցումը

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին 2023 թվականին կտեղափոխվի ՄԼՍ։

Լրագրող Ալեքս Կանդալայի տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի փարիզյան ակումբում, որից հետո կմեկնի ԱՄՆ։ Այնտեղ նա կգնի Դևիդ Բեքհեմին պատկանող «Ինտեր Մայամիի» բաժնետոմսերի 35%-ը և կմիանա թիմին որպես ֆուտբոլիստ։

Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով 2021 թվականի ամռանը։ Փարիզյան ակումբի կազմում անցկացրած 33 խաղում արգենտինացին դարձել է 11 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։