Ջորջիո Կյելինին իր վերջին տնային հանդիպումն անցկացրեց «Յուվենտուսում»

Պաշտպան Ջորջիո Կյելինին իր վերջին տնային խաղն անցկացրեց «Յուվենտուսի» կազմում։

Իտալացի ֆուտբոլիստը փոխարինվեց Ա Սերիայի 37-րդ տուրի «Լացիոյի» դեմ հանդիպման 17-րդ րոպեին: Նշենք, որ Կյելինին թուրինյան թիմի կազմում անցկացրել է 17 մրցաշրջան։

Իտալական ֆուտբոլի լեգենդը տրիբունաների ու թիմակիցների ծափահարությունների ներքո լքեց «Ալյանց Ստադիում» մարզադաշտի խաղադաշտը։ 37-ամյա պաշտպանն ավագի թևկապը հանձնեց հարձակվող Պաուլո Դիբալային։

https://twitter.com/IFTVofficial/status/1526293405382451200