«Միլանը» ցանկանում է գնել «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերի տրանսֆերը՝ հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի պնդմամբ՝ «Այաքսը» պատրաստ է վաճառել 27-ամյա ֆուտբոլիստին, եթե նրա տրանսֆերի դիմաց 40 մլն եվրո ստանա։
Հոլանդական ակումբի կազմում անցկացրած 65 խաղում Ալերը դարձել է 47 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։
Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։